ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր պատանդներին՝ համապարփակ համաձայնագրի շրջանակներում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին՝ Իսրայելի հետ համապարփակ համաձայնագրի շրջանակներում, որը պետք է ներառի Գազայում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։
«Համասը հաստատում է, որ պատրաստ է առաջ շարժվել համապարփակ համաձայնագրի իրականացման ուղղությամբ, որի շրջանակներում ազատ կարձակվեն բոլոր պատանդները՝ պաղեստինցի գերիների համաձայնեցված թվի դիմաց։ Այս համաձայնագիրը պետք է ներառի նաև Գազայում պատերազմի դադարեցումը և այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերումը», - ասվում է հաղորդագրության մեջ։