ԱՄՆ-ում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամերիկյան Ալյասկա նահանգին պատկանող Ալեուտյան կղզիների մոտակայքում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։
Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Անքորիջ քաղաքից 1537 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 298 հազար մարդ։
Էպիկենտրոնը գտնվել է 54 կմ խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: