Հակառակորդի գնդակից վիրավորված գյուղացու վիճակը բավարար է
Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Newspress.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նորիկ Ալիխանյանի մոտ առկա է եղել ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում, ինչպես նաև երրորդ կողի կոտրվածք:
Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ Ադրբեջանի կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը: