Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից
Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ նման առաջարկները «ակնհայտորեն անընդունելի են» և հիշեցրել, որ յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիին հրավիրել էր Մոսկվա:
«Ասացի՝ այո, դա հնարավոր է։ Վերջիվերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա»,- Չինաստան կատարած այցին՝ ասուլիսում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: