ՌԴ-ում նացիզմի արդարացման համար դատապարտված բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը երկարացվել է
Ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը երկարացվել է մինչև նոյեմբերի 9-ը: Մարգարյանին 17 օրով կալանավորել էին, սակայն այսօր նրան տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցը երկարացնելու համար։
Նշենք՝ ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանի փաստաբանը Մոսկվայում հայտարարել է, որ վերջինս զղջացել է իր արարքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նա զղջացել է և պատրաստ է համագործակցել, պարտավորվում է ներկայանալ առաջին իսկ պահանջով, ես խնդրում եմ մեղմացնել խափանման միջոցը», – հայտարարել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ բլոգեր Արսեն Մարգարյանին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա դեմ ՌԴ-ում քրեական գործ են հարուցել նացիզմի արդարացման համար։