Պուտինը և Ալիևը սահմանափակվեցին ձեռքսեղմմամբ՝ առանց բանակցությունների. Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց և ձեռք սեղմել, սակայն նրանք որևէ բովանդակալից շփում չեն ունեցել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք միմյանց ողջունել են, ձեռք սեղմել, սակայն այս անգամ որևէ բովանդակալից շփում չի եղել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։