Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել
Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Պետական «Ալ-Թաուրա» թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի մոտակայքում գտնվող նախկին ռազմական բազայի տարածքում։
Պայթյունի պատճառների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Պաշտոնական հայտարարություններ չեն ստացվել։