Ռուսական բանակը գտնվում է Կուպյանսկի կենտրոնում և առաջիկայում կգրավի ամբողջ քաղաքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բանակը գործողություն է իրականացնում Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը գրավելու համար։
Պնդվում է, որ ռուսական զորքերը գտնվում են Կուպյանսկի կենտրոնում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է անօդաչու թռչող սարքերից նկարահանված կադրեր։
Օգոստոսի 30-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Արևմտյան զորքերի խմբի ստորաբաժանումները և զորամասերը գրեթե ամբողջությամբ շրջափակել են Կուպյանսկ քաղաքը և ազատագրել նրա տարածքի մոտ կեսը: