Մեծ Բրիտանիան մեծացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը ընդլայնել է ևս 11 կետով։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությանը։
11 կետից բաղկացած պատժամիջոցների փաթեթը ներառում է ութ ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց, պետությանը կից երիտասարդական կազմակերպություններին:
Պատժամիջոցների մեջ են մտնում նաև Կադիրովի հիմնադրամը և դրա նախագահ Այմանի Կադիրովան՝ Ռամզան Կադիրովի մայրը։ Պատժամիջոցների տակ են նաև «Դեռահասների ծրագրերի կենտրոնի» ղեկավար Վալերի Մայորովը և Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության պետական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Անաստասիա Ակկուրատովան։