Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն` Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը, ցավոք, ոչ ոք այլևս չի կարող ասել, թե նրանք ինչ վիճակում են. Սիրանուշ Սահակյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿերեկ պաշտոնապես հայտարարեցոր Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարՄարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչփաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

-Տիկին Սահակյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ գերիները հայտնվում են լիակատար անպաշտպան վիճակում, և այլևս որևէ հնարավորություն չկա նրանց իրական վիճակի մասին անաչառ տեղեկատվություն ստանալ:

-Ցավոք՝ այո: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ըստ էության, միակ միջազգային կառույցն էր, որը հասանելիություն ուներ Բաքվում պահվող գերիներին և քաղբանտարկյալներին: Այս կազմակերպության միջոցով ընտանիքները կարողանում էին փոխանցել ծանրոցներ, կազմակերպության այցերի ժամանակ կազմակերպվում էին գերիների հեռախոսազանգերը ընտանիքների հետ, Կարմիր խաչը նաև  տեղեկատվություն էր փոխանցում ընտանիքներին: Ներկայումս չկա որևէ անկախ կառույց, որը կարող է անաչառ ու ճշգրիտ տեղեկատվություն հայտնել հայ գերիների իրական վիճակի մասին: Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, քանի որ նոր անսահման հնարավորություն է բացում գերիների ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների համար: Արդեն իսկ հունիսից դադարած Կարմիր խաչի այցելությունները թողել են իրենց ծանր հետևանքները։ Վերջին օրերին կատարված զանգերի ընթացքում պարզվել է, որ գերիների շրջանում առկա են ծանր առողջական և հոգեբանական խնդիրներ։ Սա հստակ վկայում է, որ միջազգային վերահսկողության բացակայությունը անմիջական վտանգ է ստեղծում նրանց կյանքի և անվտանգության համար:

-Վերջին անգամ Կարմիր Խաչը գերիներին այցելել է հունիսին: Տեղեկություն ունե՞ք, դրանից հետո նրանք կարողացե՞լ են ընտանիքների հետ կապ հաստատել:

-Իմ տեղեկություններով՝ կարճատև հեռախոսազանգեր լինում են: Բայց ցավոք, ոչ ոք այլևս չի կարող ասել, թե նրանք ինչ վիճակում են:

Ադրբեջանական լրատվամիջոցներում հուլիսին տեղեկություն եղավ, թե Խոշտանգումների դեմ իրենց տեղական կոմիտեն այցելել և մոնիթորինգ է իրականացրել Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, հանդիպել հայ գերիների հետ, և իբր նրանք որևէ դժգոհություն չեն ունեցել:

Ըստ ամենայնի, այս հաղորդագրությունները նրա համար են, որ ցույց տան, թե իբր  իրենց տեղական կառույցների միջոցով իրականացնում են Կարմիր Խաչի գործառույթը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով կիրառվել է միջանկյալ միջոց, ըստ որի Ադրբեջանը պարտավոր է սահմանված պարբերականությամբ տեղեկացնել նրանց իրավունքների պաշտպանության և առողջական վիճակի մասին։

Սակայն Ադրբեջանը ոչ միայն դժկամությամբ է կատարում այս պարտականությունը, այլև փորձեր է անում միջնորդություններ ներկայացնելով վերացնել կիրառված միջոցները՝ դատարանին տրամադրելով միակողմանի, հաճախ էլ փաստերին չհամապատասխանող սուտ տեղեկատվություն:

-Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը և նրա կյանքը վտանգի տակ է: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին:

-Տեղեկությունները կցկտուր են: Եվ մենք ոչ մի հնարավորություն չունենք անաչառ տեղեկատվություն ստանալ  նրա  իրական վիճակի մասին: Իհարկե, ինչպես նախկինում ևս նշել եմ, հնարավորություն կա չեզոք երրորդ երկրների միջոցով հյուպատոսական ծառայությունների ու այցելությունների հասանելիություն ապահովել հայ գերիների համար: Դեռ մարտին մենք այդ հարցով դիմել էին ՀՀ արտգործնախարարություն՝ հենց հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչող՝ Կարմիր Խաչի գործունեությունը դադարեցնելու սպառնալիքները, սակայն, ցավոք, առ այսօր որևէ գործնական, տեսանելի քայլ այդ ուղղությամբ արված չէ:

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրում ևս, ինչպես գիտեք, գերիների հարցը ներառված չէ: Ադրբեջանական կողմը, որպես խաղաղություն հաստատելու իր  մտադրության ապացույց, փոխանակ անհապաղ ազատ արձակի այնտեղ պահվող հայերին, ըստ էության, երկրից վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը: