Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ինչու են Փաշինյանի ու Ալիևի շահերը համընկնում նաև այս հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Բաքուն հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս լուծարված է` մի բան, որի մասին հայր եւ որդի Ալիեւները երազում էին 3 տասնամյակ շարունակ։

Արցախյան հիմնախնդրի հարցով ստեղծված միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը, որտեղ բալանսավորված մոտեցում էր ցուցաբերվում խնդրին, ու առկա էին միջազգային երաշխավորներ՝ ունակ Բաքվին հակակշռելու, ոչնչացվեց։ Իհարկե, դեր խաղացին նաեւ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ ծագած բարդ հարաբերությունները, ուկրաինական կոնֆլիկտը, բայց ՀՀ իշխանությունների ցանկության դեպքում ձեւաչափը կարող էր գործել՝ առնվազն Արցախ հավաքական վերադարձի իրավունքի օրակարգով, ինչի մասին են վկայում Կանադայից ու Շվեյցարիայից ստացված ուղերձները։ Բայց Փաշինյանի պլաններն այլ էին` համահունչ ոչ թե 120 հազար տեղահանված արցախցիների՝ իրենց բնօրրան վերադառնալու հույսերին, այլ՝ Ադրբեջանի շահերին։
«Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը», - օկուպացված Քարվաճառում 2 օր առաջ ցնծում էր Ալիեւը։ Մինսկի խմբի համանախագահությունը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի, ստեղծվել է 1994թ.՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում: Սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից: ԵԱՀԿ ՄԽ լուծարումն Ադրբեջանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված պահանջներից հերթականն էր, որն իրականացվեց Վաշինգտոնում՝ Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տալու հետ միասին։ Բաքվի բռնապետն իր հայաստանցի գործընկերոջը դրա դիմաց նույնիսկ վերջնական ստորագրված խաղաղության համաձայնագիր չշնորհեց, այն դեպքում, երբ Երեւանից հայտարարում էին, որ կստորագրեն ՄԽ լուծարման դիմումը պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։ Փաշինյանը Վաշինգտոնից Երեւան եկավ մի նախաստորագրված թղթով, իսկ Ալիեւը Բաքու գնաց իր համար ատելի ՄԽ-ի «մահախոսականով»՝ գումարած մյուս զիջումները։

Ալիեւը, որը 2016թ․ ապրիլյան քառօրյայից հետո խոստովանել էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սրանով փորձում է միջազգային օրակարգում եւս փակել Արցախի հարցը: Եվ, փաստացի, նրան այդ գործում աջակցում է Նիկոլ Փաշինյանը, որն այդպես էլ չհրապարակեց 2019-ին եռանախագահողների վերջին փաստաթուղթը՝ Լավրովի պլանը, որով հնարավոր կլիներ կանխել այն աղետը, որը Փաշինյանը բերեց հայ ժողովրդի ու Արցախի գլխին։ Փաստաթուղթն առաջարկում էր 5+2 տարբերակով շրջանների վերադարձ՝ ԼՂ կարգավիճակն ազատ կամարտահայտությամբ՝ չսահմանափակված օրակարգով որոշելու դիմաց։ Մի բան, որն այսօր երազանք է թվում։  
ԵԱՀԿ ՄԽ-ն կողմերին մի քանի առաջարկ է արել՝ 1997 թ. «փաթեթայինից» մինչեւ «փուլային», 1998-ի «ընդհանուր պետություն», ապա Քի Վեսթ ու 2007-ի Մադրիդյան սկզբունքներ, որոնք հիմնված էին Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար ու հավասարազոր սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման: 

Հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացավ հետագա բանակցային գործընթացը՝ մինչեւ Փաշինյանի կողմից դրա տապալումը։ Այն, որ Ալիեւը փափագում էր ազատվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններից, հասկանալի է։ Նա փորձում է ամրացնել զենքով ու ագրեսիայով ձեռք բերածը, բացառել այն երբեւէ կասկածի տակ դնելու հնարավորությունն անգամ։ Փաշինյանն էլ հապշտապ ու ինքնամոռաց գնալով ձեւաչափի լուծարման, թերեւս հույս ունի փակել 2019 թ. փաստաթղթի թեման ու իր պատասխանատվության հարցն այդ մասով։ Այդ առաջարկներից Փաշինյանի հրաժարվելը հայ ժողովրդին պատերազմ, զավակների ու հայրենիքի կորուստ արժեցավ։ Թերեւս սրանով են պայմանավորված նրա ցայտնոտային ջանքերը՝ հայ հասարակությանը համոզելու, թե արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը երբեք, ոչ մի փուլում չի բխել մեր շահերից։ Այստեղ, իհարկե, պարզ հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ի՞նչ է տոնում Ալիեւն այս օրերին։
Փակվո՞ւմ է Արցախի հարցը ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարմամբ։ Միջազգայնագետներն ու դիվանագետները պնդում են՝ ո՛չ։ Հայակենտրոն իշխանության ու աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների պայմաններում դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առնվազն հավաքական վերադարձի իրավունքի արդարացի պահանջը կարելի կլինի բերել օրակարգ՝ գուցե այլ ֆորմատով ու ավելի բարդ ճանապարհով, քան կարող էր լինել տասնամյակներ գործած ձեւաչափը պահպանելու դեպքում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում