Չինաստանը շքերթի ժամանակ ցուցադրել է նոր միջուկային հրթիռ
DF-5C ռազմավարական միջմայրցամաքային միջուկային հրթիռը՝ հեղուկ վառելիքով և ամբողջ մոլորակը ծածկող հեռահարությամբ, առաջին անգամ ներկայացվել է Պեկինում կայացած շքերթի ժամանակ:
Ինչպես նշել է շքերթի մեկնաբանը, սա կարևոր միջոց է մոլորակի վրա ռազմավարական անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու և վախեցնելու համար:
Պեկինի Տյանանմեն հրապարակում Չինաստանը ռազմական շքերթ է անցկացնում՝ նվիրված ճապոնական ագրեսիայի դեմ չինական ժողովրդի դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Հավելենք, որ շքերթին մասնակցել են համաշխարհային մի շարք գերտերությունների ղեկավարներ: