Պուտինը, Սի Ցզինպինը և Կիմ Չեն Ընը դավադրություն են կազմակերպում ԱՄՆ-ի դեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դավադրություն են կազմակերպում Միացյալ Նահանգների դեմ:
Դոնալդ Թրամփն իր գրությունը հրապարակել է Truth սոցիալական ցանցում ռազմական շքերթի մեկնարկից մի քանի րոպե անց։
«Թող Չինաստանի նախագահը և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան հրաշալի և անմոռանալի տոներ։ Խնդրում եմ փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, քանի որ դուք դավադրություն եք կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդն ասել է, որ գլխավոր հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք նախագահ Սին կհիշատակի այն հսկայական աջակցությունը, որը Միացյալ Նահանգները տվել է Չինաստանին՝ օգնելու նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ձեռք բերել խորապես թշնամական օտարերկրյա զավթիչից։ Շատ ամերիկացիներ են զոհվել Չինաստանի հաղթանակի և փառքի համար պայքարում», - BBC-ն մեջբերում է Թրամփի խոսքերը։