Գազայում uպանվել է Համասի կարևորագույն զինյալներից մեկը
Իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է Համասի առանցքային գործակալ Հազեմ Ավնի Նաիմին։
Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ նա պատանդ է պահել Էմիլի Դամարիին, Ռոմի Գոնենին և Նաամա Լևիին մինչև նրանց ազատ արձակումը:
Նաիմը կազմակերպությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Գազայի բրիգադի ավագ հետախուզական գործակալ և մտերիմ է եղել Գազայի հատվածում Համասի ռազմական թևի ներկայիս առաջնորդ Իզ ադ-Դին ալ-Հադդադի հետ։