Ամիրյան փողոցում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ վնացվել են տրանսպորտային միջոցներ․ ՆԳՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել։
«Ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնացվել են տրանսպորտային միջոցներ, հանգամանքները պարզվում են։