Էրդողանը և Պեզեշկյանը Չինաստանում զրուցել են Հարավային Կովկասի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանի հետ:
Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը և Պեզեշկյանը Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Իրանի նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ Պեզեշկյանը նշել է, որ դեմ է տարածաշրջանային սահմաններից դուրս ուժերի ցանկացած ներկայության։
Նա նաև հույս է հայտնել, որ Էրդողանը շուտով պաշտոնական այց կկատարի Թեհրան։