Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1400-ի
Աֆղանստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1411-ի։
Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն՝ բնական աղետի հետևանքով վիրավորվել է առնվազն 3124 մարդ, իսկ ավելի քան 5412 տուն ավերվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ուշ երեկոյան Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ։
Թալիբանի կառավարությունը կարծում է, որ զոհերի թիվը կարող է կազմել 4000 մարդ, մինչդեռ ՄԱԿ-ը գնահատում է 1500։