Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցությունները ձախողվեցին. Իրանի ԱԳՆ
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները երկու փուլով բանակցել են, սակայն համաձայնության չեն հասել:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Այս պահին գործակալության գլխավոր տնօրենի տեղակալի մակարդակով տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ՝ Արտաքին գործերի նախարարության և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն դեռևս կոնկրետ արդյունքներ չկան», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ երկխոսությունը շարունակվում է, սակայն ներկայիս պայմաններում համագործակցության կանոնները քննարկվում են, և հետագա բանակցությունների վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։