Նոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
Տեսանյութ

Արցախի բռնակցումն Ադրբեջանին. «ԳՈՂԳՈԹԱ» 20-րդ դարում. Արցախի պատմությունը՝ մաս 9-րդ (տեսանյութ)

Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ: Այս հանգամանքը դուր չեկավ հատկապես հարավկովկասյան մուսուլմաններին:

Արդեն 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից Հարավային Կովկասն անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների և ազերի-թուրքերի ներկայացուցիչներից կազմված Անդրկովկասյան սեյմին։ Խախուտ այդ միությունը շուտով փլուզվեց։ 1918-ի մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է ադրբեջանական և առաջին անգամ հավակնում պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։ 

Իրանական Ատրպատականին հավակնելու համար էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մուսուլմանական պետությունը անվանվեց Ադրբեջան, որը թուրքական օկուպանտների օգնությամբ շտապում էր վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Թուրք սպաների խորհրդատվությամբ տեղի մոււսուլմաններից հրոսակախմբեր ձևավորվեցին։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված «Վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եվլախ ճանապարհը։

Մուսավաթականները և նրանց թուրք տերերը որոշեցին Ղարաբաղի հարցը լուծել զինված ճանապարհով: Աղդամում տեղակայված թուրքական երկրորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Նա միաժամանակ պահանջեց «հեռու մնալ Անդրանիկից»: Արցախում օրհասական վիճակը չփոխվեց, երբ Այսրկովկասում Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությանը փոխարինեց Բրիտանական կայսրությունը:

Չնայած Հայաստանի Հանրապետության ծանր վիճակին՝ կառավարությունը 1920-ի ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Արդեն ապրիլի 28 –ին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը նոր արհավիրքներ բերեց արցախահայությանը։ Երեկվա մուսավաթականները, մորթափոխվելով, դարձան բոլշևիկներ։ Արցախի հարցի շուրջ վիճաբանությունները նոր ընթացք ստացան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ 

Ստալինի ներկայությամբ Կովկասյան բյուրոյի պլենումը 1921-ի հուլիսի 4-ին, լսելով խնդրո առարկա հարցը, ձայների մեծամասնությամբ վճռում է Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նարիմանովը բողոքում է սույն որոշման դեմ և պահանջում հարցը տեղափոխել կուսակցության Կենտկոմ։ Հուլիսի 5-ին նորից գումարվում է Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քվեարկության դնելու, կամայականորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին: Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվեց ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի կամայական որոշմամբ՝ համարյա թե մի ամբողջ դարի կտրվածքով ապահովելով  Արցախի հայության «Գողգոթայի» շարունակականությունը:

«Արցախի պատմությունը» նախագծի 9-րդ մասը (ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. «ԳՈՂԳՈԹԱ» 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ) ամբողջությամբ՝ տեսանյութում։