Կիմ Չեն Ընը պատրաստվում է ևս 6000 զինվոր ուղարկել Ռուսաստան
Ուկրաինայի դեմ պատերազմում մոտ երկու հազար հյուսիսկորեացի զինվոր է զոհվել:
Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։
Հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Փհենյանը քննարկում է ռազմաճակատ լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցը և պատրաստվում է մոտ 6000 զինվորներից բաղկացած երրորդ խմբաքանակի տեղակայման աշխատանքները սկսել:
Հետախուզությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները ռազմական գործողություններ են իրականացրել, մասնավորապես, Կուրսկի շրջանում՝ այնտեղ կրելով զգալի կորուստներ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է «հրաշալի կյանք» Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհված նահատակների ընտանիքներին։