Արցախի անկախության օրն Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը, Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Արցախի ԱԳՆ շենքի քանդման աշխատանքների այսօրվա մեկնարկը խորհրդանշական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ հենց այսօր է Արցախի անկախության օրը։