Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Դիվանագիտական խեղկատակություն՝ հանուն պրոպագանդայի

«Հրապարակ»-ը գրում է․

 

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը տեսավիզուալ հարթությունում աչքի ընկավ Աննա Հակոբյանի՝ պաշտոնական դրեսկոդի կանոններն անտեսող զգեստով ու իշխանական զույգի լայնաժպիտ լուսանկարներով Էրդողանի ու Ալիեւի հետ: Ոտքի վրա շփումներից ու լուսանկարներից զատ, Փաշինյանը նրանց հետ նաեւ առանձնազրույցներ ունեցավ՝ կենտրոնում, իհարկե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը:


Փաշինյանի չինական վոյաժի մյուս առանցքային դրվագը Պուտինի հետ հանդիպումն էր, որի ընթացքում ՌԴ նախագահն ասաց՝ բազմաթիվ հարցեր են կուտավել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի: Թե ինչ նկատի ուներ Պուտինը, եւ ինչ մթնոլորտում է անցել նրանց  քննարկումը, ու ինչ մեսիջներ է հղել նա Փաշինյանին, իհարկե, պաշտոնական տեքստերից դուրս կմնա, բայց առնվազն կարող ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահը շոշափել է Հարավային Կովկասում նախանշվող փոփոխությունների ֆոնին իր երկրի շահերը: Խոսքը, իհարկե, վաշինգտոնյան պայմանավորվածությունների ու Սյունիքով ճանապարհի մասին է, որը, ինչպես արդեն հասցրել է հայտարարել Բաքուն, դառնալու է Հյուսիս-Հարավի այլընտրանքը:

Եվ, իհարկե, ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հայտը, որի մասին գագաթնաժողովից առաջ խոսել էր Չինաստանում Հայաստանի դեսպանը՝ շեշտելով, որ վճռականորեն եւ նպատակասլաց դիմում է ՇՀԿ-ին անդամակցելու համար: ՇՀԿ-ում Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի: Լիիրավ անդամության հայտը, իհարկե, ուշագրավ է Փաշինյանի իշխանության կողմից հայտարարվող եվրոպական ձգտումների ֆոնին, որովհետեւ գործ ունենք աշխարհաքաղաքական իմաստով միմյանց մրցակից կազմակերպությունների հետ, որոնք ոչ միայն տարբերվող տնտեսական շահեր, այլ նաեւ տարբեր արժեբանական հիմքեր ունեն: Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, ինչպես նաեւ՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Բելառուսը: Կազմակերպության անդամության հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանը: Կազմակերպությանն անդամակցելու ցանկություն մասին ավելի վաղ Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել էր Արարատ Միրզոյանը՝ այս տարվա հուլիսին: «Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արեւելքում, թե՛ Արեւմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա»,- ՇՀԿ-ին անդամության հայտն այսպես էր մեկնաբանել Փաշինյանը:

Ինչպե՞ս է նա կարողանալու համադրել այդ հակադիր շահերը՝ դժվար է ասել: Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է. «Այն, որ մեր արտաքին քաղաքականությունը լիովին ձախողված է, վկայում է հենց թեկուզ այն, որ սրանք օրենք են ընդունում այն մասին, որ մենք գնում ենք դեպի ԵՄ, բայց միաժամանակ հայտ են ներկայացնում ՇՀԿ անդամակցության մասին՝ երկու իրար հակասող եւ նույնիսկ հակընդդեմ կառույցներ, որոնք տարբեր աշխարհաքաղաքական արժեքներ են դավանում: Սա արտաքին քաղաքականության սնանկության մասին է խոսում»:

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի ընթացքում տարբեր երկրների ղեկավարների հետ Փաշինյանի հանդիպումներին, մեր զրուցակիցն ասում է՝ դրանց մեծ նշանակություն տալ  պետք չէ, գագաթնաժողովի ընթացքում ոտքի վրա հանդիպումներն իրական քաղաքականության ու փոփոխությունների մասին խոսել չեն կարող: Փորձել այդ հանդիպումները փիառել, ըստ Մանվելյանի, եւս խոսում է գործող ռեժիմի արտաքին քաղաքական սնանկության մասին:
Իսկ Հայաստանի թշնամի երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման մասին խոսելիս վերլուծաբանը հիշեցնում է օկուպացված Քարվաճառում բառացիորեն երկու օր առաջ Ալիեւի ելույթը. «Ալիեւն այդ ելույթում հայ ժողովրդին կոչել էր թշնամի: Սա է ճշմարտությունը, մնացածը դիվանագիտական խեղկատակություն է, որի մաս են կազմում օրվա ռեժիմը եւ նրա պարագլուխները՝ ընդամենը իրենց, այսպես կոչված, խաղաղության պրոպագանդան ներհայաստանյան կյանքում շարունակելու համար: Բացարձակ սուտ է Ալիեւի հայտարարությունը, թե մենք հաղթահարել ենք խնդիրները․ ոչինչ հաղթահարված չէ, եթե նա երկու օր առաջ մեզ թշնամի է անվանում»:
Արմեն Մանվելյանն ուշադրու­թյուն է հրավիրում երկու հանգամանքի վրա․ գործող ռեժիմի պարագլուխն ամեն առիթ օգտագործում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպելու, նրա հետ լուսանկարվելու, հույս ունենալով, որ նա կմիջնորդի Ադրբեջանին, եւ Հայաստանի իշխանությունը նրա հետ հարաբերություններում բարենպաստ պայմաններ կստանա, բայց, ինչպես Մանվելյանն է շեշտում, Էրդողանը տարբեր առիթներով բազմաթիվ անգամներ ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները, որից հետո միայն կարող ենք խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին: 

«Եվ նույնիսկ այսօր՝ այդ, այսպես կոչված, խաղաղության օրակարգում ոչ մի խոսք չկա Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ու ճանապարհները բացելու մասին: Կա միայն Զանգեզուրի միջանցքի հարցը, որի անունը հիմա դրել են Թրամփի ուղի, իսկ այդ նախագիծը ոչ միայն Հայաստանի օգտին չէ, այլեւ Հայաստանի դեմ քայլ է»,- ասում է Մանվելյանը: 

Մյուս հանգամանքը, որ կարեւորում է մեր զրուցակիցը, այս օրերին Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: «Սա եւս դիվանագիտական ձախողում է, մենք քայլեր ենք անում, որոնք ուղղված են մեր ռազմավարական ու պոտենցիալ դաշնակիցների դեմ: Ժամանակին  հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ, որն ամբողջովին ձախողեցին, իսկ Իսրայելը 44-օրյա պատերազմի ժամանակ  ֆինանսավորում եւ աջակցում էր Ադրբեջանին, ապա հարաբերությունները վերականգնեցին Հունգարիայի հետ, որը խոչընդոտեց ԵՄ օգնությանը Հայաստանին, ու այդ օգնությունն այդպես էլ տեղ չհասավ: Հիմա դիվանագիտական հարաբերություններ են հաստատում Պակիստանի հետ, որը Հնդկաստանի թշնամի պետությունն է, եւ բառացիորեն մի քանի ամիս առաջ ռազմական գործողությունների մեջ էին այս երկրները: Այսինքն՝ բավական չէ, որ սրանք Ռուսաստանի ու Իրանի հետ են խնդիրներ ստեղծել, հիմա էլ դրան ավելացել է նաեւ Հնդկաստանը: Եվ հասկանալի է, որ Իսրայելի ու Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահերից»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, երեկ չճշտված տեղեկություններ տարածվեցին, որ Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը, ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ դրած վետոյին։ Մինչդեռ նախօրեին հայտարարվեց Հայաստանի ու Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։