Թուրքիայում այս տարվա ամենահզոր անտառային հրդեհները շարունակվում են
Թուրքիայի այս տարվա ամենամեծ անտառային հրդեհներից մեկը տարածվել է Դենիզլիի հարավային նահանգում, որի դեմ պայքարում են 20 ուղղաթիռ և ավելի քան 2000 մարդ:
Այս մասին ասվում է նահանգային կառավարության հայտարարության մեջ։
Հրդեհը մոլեգնում է օգոստոսի 29-ից և ուժգնանում է ուժեղ քամիների պատճառով։
«Բուլդան շրջանում անտառային հրդեհի դեմ պայքարում են 20 ուղղաթիռ, 619 մեքենա և 2205 մարդ։ Հրդեհի ինտենսիվությունը նվազում է, բայց պայքարը շարունակվում է», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհի պատճառով տարհանվել են մեծ թվով բնակիչներ: