Իսրայելը Գազայում պետք է դադարեցնի պատերազմը. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելն ուներ իր պատմության ամենահզոր լոբբիստական խումբը և լիակատար վերահսկողություն ուներ Կոնգրեսի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս ազդեցությունն այժմ զգալիորեն նվազել է, ինչը նրա համար անակնկալ էր։
«Իսրայելն ուներ իր պատմության ամենահզոր լոբբիստական խումբը։ Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ, իսկ հիմա՝ ոչ, և, գիտեք, ես մի փոքր զարմացած եմ դա տեսնելով», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Գազայում պատերազմի շարունակությունը վնասում է Իսրայելի հեղինակությանը։
«Նրանք պետք է դադարեցնեն պատերազմը. դա վնասում է Իսրայելին, դրանում կասկած չկա։ Նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց չեն հաղթել աշխարհում հասարակական կարծիքի համար պատերազմում, և դա վնասում է նրանց», - ասել է ԱՄՆ նախագահը։