Սողանքի հետևանքով Սուդանում մահացել են գյուղի բոլոր բնակիչները՝ մոտ 1000 մարդ
Սուդանի արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։
Այս մասին հայտնել է Reuters-ը։
«Առնվազն 1000 մարդ է զոհվել Սուդանի արևմուտքում գտնվող Մարրա լեռների շրջանում գտնվող գյուղում՝ սողանքի հետևանքով: Գյուղի բոլոր մարդիկ մահացել են և ողջ է մնացել միայն մեկ մարդ», - ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ մի քանի օր տևած ուժեղ անձրևներից հետո։