Ֆրանսիայում նախաձեռնում են Մակրոնի հրաժարականը
Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցությունը նախատեսում է կառավարության վստահության քվեարկությունից մեկ օր անց խորհրդարան ներկայացնել նախագահ Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու առաջարկ։
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Սեպտեմբերի 8-ին մենք կստիպենք Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուին հրաժարական տալ։ Սեպտեմբերի 9-ին մենք կներկայացնենք Հանրապետության նախագահին իշխանությունից հեռացնելու առաջարկ», - նշել է նա։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Մակրոնը հրաժարվել է ձախակողմյան թեկնածու նշանակել վարչապետի պաշտոնում, չնայած 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում նրանց հաղթանակին։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունեցել Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ։