Կրոնական հավաքներ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է մոտ 60 մարդ
Կրոնական հավաքներ կազմակերպելու եւ կրոնական գրականություն տարածելու մեղադրանքով Ադրբեջանի Գախի շրջանի իրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 58 մարդ:
Այդ մասին փոխանցում է Trend-ը:
Գախի շրջանի բնակիչ Գիվի Հուսիշվիլիի տանը ապօրինի հավաքներ են անցկացրել կրոնական աղանդի հետեւորդները, որի գործունեությունն արգելված է օրենքով:
Տանը, որտեղ հավաքներ են կազմակերպվել, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 19 DVD սկավառակ, 212 կրոնական գիրք, որոնք հաշվառված չեն եղել Ադրբեջանի հոգեւոր կրթության պետական հանձնաժողովի կողմից:
Ձերբակալվածների թվում կա Գախի 44, Զաքաթալլիի 9 եւ Բաքվի 5 բնակիչ: