Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Կատարվածը վանդալիզմ է. հայտարարություն

Վերջին մի քանի օրերին համացանցը ողողած Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի «վերանորոգման» աշխատանքների լուսանկարներն ու տեսանյութերը արդարացիորեն վրդովմունքի և ցասման ալիք են բարձրացրել քաղաքացիների և մասնագիտական համայնքի շրջանում։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն, որը ԿԳՍՄ նախարարությունն անվանում է վերանորոգում և հիմնական պատճառ նշում ջրամեկուսացման և ջրահեռացման խնդիրը։ 

Ըստ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի՝ «որոշել էինք քանդելուց հետո հասկանալ, կարելի՞ է նույն քարերը կրկին օգտագործել, թե՞ ոչ, բայց պարզվեց որ չենք կարող»։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու՞ է թույլատրվել միանգամից երեք սյուների վրա սկսել քանդման աշխատանքներ, ինչը լրջագույն վնաս է հասցրել հուշահամալիրին որպես ամբողջական ճարտարապետական կառույց։ 

Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝  քարերն ի սկզբանե չէին էլ կարողացել պոկել ու «ստիպված» հանել են պեռֆերատորներով ջարդել – փշրելով։ Ըստ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի, հարկավոր էր նախևառաջ հանրությանը տեղեկացնել վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին, մասնագիտական լայն կազմ ունեցող խմբի (պատմաբաններ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, հիդրոերկրաբաններ, երկրաբաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ) միջոցով արձանագրել խնդիրները, եթե դրանք առկա էին, ֆոտո և տեսանյութերի միջոցով, հետազոտական աշխատանքներով, ապա ներկայացվեր առաջարկ-նախագիծ, դրվեր քննարկման, որի արդյունքով էլ գործող նորմերին համապատասխան կիրականացվեին անհրաժեշտ աշխատանքները։ Սա պարտադիր ընթացակարգ է պատմա-մշակութային օբյեկտի նկատմամբ որևէ աշխատանք իրականացնելու անհրաժեշտության դեպքում։ Ոչինչ արված չէ։

Միաժամանակ մասնագետները պնդում են, որ շինհրապարակը կահավորված և սահմանազատված է ապաշնորհ ձևով, ամբողջ տարածքով մեկ տեխնիկայից արտահոսած յուղերն են, որը անդառնալի վնաս է հասցրել հուշահամալիրի բնական քարածածկութի առանձին հատվածներին։ Տեղադրված երկաթյա հարմարանքները ժանգոտ են, ինչը վնասակար է քարածածկույթների համար։ Փաստվել է, թե ինչպես են բարբարոսաբար կոտրելով հանել մինչև 40 սմ լայնությամբ և մոտ 1․5-1․7 երկարությամբ  մույթերը, կոտրել են ամբողջական հատվածներ, որոնք հնարավոր չի լինելու վերականգնել ոչ նախկին մույթերով, ոչ էլ նորով, քանի որ ամբողջականությունն ու ներդաշնակությունը խաթարվելու է։ 
Հուշահամալիրի նախկինում կանաչապատ սիզամարգից անգամ մնացել է չոր խոտածածկ։ Տնօրենի բացատրությունը ուղղակի հանցավորության հասնող աստիճանի անհեթեթ է։ Իբր հատուկ են չորացրել, որպեսզի նոր խոտածածկույթ ստեղծեն։

Միաժամանակ մասնագիտական մեկնաբանությունները փաստում են, որ հուշահամալիրի թեք սյուները կառուցված են այնպես և կարերը կատարված են այնքան անթերի, որ անձրևաջրերը չեն կուտակվում, դրանք հոսում եմ հեշտությամբ և խնդիրն ընդամենը, ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ առաջին երկրորդ շարքի ժամանակի ընթացում մասնակի քայքայված բազալտի սալիկներն են, որն էլ պետք է գնահատվեր և լուծում ստանար։ 

Կատարվածը մենք գնահատում ենք որպես վանդալիզմ։ Հուշահամալիրին հասցվել է անդառնալի վնաս։
Նման վերաբերմունքը անարգանք է, հանցագործություն և սրբապղծություն Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի և նրանց ժառանգների, համազգային նշանակության կոթողի նկատմամբ։ Վնասարարության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ոլորտի պատասխանատու դեմքերը։              

Պահանջում ենք՝

1. Հրատապ դադարեցնել Ծիծեռնակաբերդի այսպես կոչված վերանորոգման աշխատանքները։
2. Ձևավորել համապատասխան մասնագիտական հանձնաժողով, որը համալիր եզրակացություն կտա արդեն կատարված գործողություններին և կգտնի երեք մույթերը ճշտությամբ վերականգնելու եղանակը։
3, Հարուցել քրեական գործ։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական 
շարժման Համակարգող խորհուրդ