ԵԱՀԿ-ն պաշտոնապես դադարեցրեց Մինսկի գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշել է դադարեցնել Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ կայքը:
Հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ բոլոր որոշումները անվավեր են ճանաչվել։
Սա հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումը և Բաքվի կողմից առաջարկված խաղաղության օրակարգի միջազգային ճանաչումը։