Զատկի տոնին այրել են Օբամայի և Թրամփի խրտվիլակները
Մեքսիկայում Զատկի տոնը նշել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփի խրտվիլակներով, որոնք այրել են երթի ժամանակ:
Այս մասին գրում է Interfax-ը: Արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի շրջաններից մեկում:
Interfax-ը հայտնոիմ է, որ Մեխիկոյում ավանդույթ կա Զատկի տոնին այրել Հուդայի խրթվիլակը: Սակայն երբեմն Հիսուսին դավաճանողի փոխարեն այրում են քաղաքական գործիչներին, որոնք ժողովրդավարություն չեն վայելում:
Ավելի վաղ Թրամփը Մեքսիկայից Ամերիկա գաղթողներին հանցագործ և բռնարար էր անվանել և առաջարկել էր պատ կառուցել Մեքսիկայի սահմանին: