Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի։
Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում անելով Աֆղանստանի կառավարությանը։
Նաև հաղորդվում է, որ բնական աղետի հետևանքով վիրավորվել է առնվազն 2800 մարդ։
Նշենք, որ կիրակի օրը Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Սա վերջին ժամանակներում Աֆղանստանում տեղի ունեցած ամենաուժգին բնական աղետն է։
Կառավարությունը նախնական գնահատականներ տալով նշում է, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 4000-ի: