Հունգարիան դեռևս մտադիր չէ ճանաչել Պաղեստինը
Հունգարիան չի պլանավորում ճանաչել Պաղեստինի պետությունը և կարծում է, որ պաղեստինցիները նախ պետք է խաղաղության համաձայնագրի հասնեն Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույիաշը՝ մեկնաբանելով մի շարք երկրների կողմից Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրությունները։
«Մենք չենք աջակցում (Պաղեստինի պետության) միակողմանի ճանաչմանը», – ասել է նա լրագրողների հետ րույցում։ Նրա խոսքով, Հունգարիայի կառավարության դիրքորոշումն այն է, որ պաղեստինցիներն ու Իսրայելը, որոնք Մերձավոր Արևելքում հակամարտության կողմեր են, պետք է համաձայնության գան երկու պետությունների խաղաղ համակեցության հարցում։