Հենրիխ Մխիթարյանին միշտ հիացրել է Գլեբի խաղը
Ալեքսանդր Գլեբի խաղով հիացել եմ ոչ միայն «Արսենալում», այլեւ «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Այդ մասին իր տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Լավ հիշել եմ այդ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստին: Նա հենց այնպես չէ խաղացել այդպիսի թիմերում: Նրանով կարելի է հիանալ: Բելառուսական ֆուտբոլի լեգենդ: Նա շատ արագ ֆուտբոլիստ չէր, բայց արագ էր աշխատում գնդակի հետ: Շատ եմ դիտել նրա խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գլեբը 2001-ից է խաղում Բելառուսի հավաքականում, բայց չէր հրավիրվել Հայաստանի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղին: