Թրամփը վստահ է, որ Չինաստանի հետ գործարքը արդար կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային բանակցությունները լավ են ընթանում և վստահություն է հայտնել, որ կհաջողվի «շատ արդար» համաձայնության հասնել։
«Մենք առաջընթաց ենք գրանցում Չինաստանի հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Շատ արդար համաձայնագիր կունենանք Չինաստանի հետ», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների ընթացքը։