ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Իսրայել՝ Գազայի հումանիտար ճգնաժամը քննարկելու համար․ Axios
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հուլիսի 30-ին կայցելի Իսրայել՝ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Ըստ պորտալի՝ սա Ուիտկոֆի առաջին այցն է Իսրայել գրեթե վեց ամսվա ընթացքում, և այն տեղի կունենա «Գազայում հրադադարի և պատանդների վերաբերյալ բանակցություններում փակուղու» պայմաններում։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ նա կարող է նաև այցելել Գազայի մարդասիրական հիմնադրամի կենտրոններ։