Կին դատապարտյալը հացադուլի մեջ է
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ռեժիմով պատիժը կրող դատապարտյալ Սոնա Մալումյանը արդեն երկու օր է հացադուլի մեջ է:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը newspress.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ դատապարտյալ կինը պահանջում է բաց ռեժիմով կրել պատիժը: