Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:

Արդյունքում՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից: Այնուհետև Հ. Ա.-ն, շուրջ 240 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված անշարժ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ապահովել է դրանց գրանցումն իր մերձավորների անվամբ և հետագայում գույքերի զգալի մասը շինծու գործարքների արդյունքում գրանցել կնոջ, ինչպես նաև իր կողմից կառավարվող ընկերության անվամբ՝ փաստացի տնօրինելով և տիրապետելով դրանք:

Բացի այդ, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի անօրինական արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրված «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությանը:

Մասնավորապես՝ Հ. Ա.-ն 2006-2016 թթ. ընթացքում հիշյալ ընկերությանը հատկացված տեղամասին հարակից տարածքում ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տիրանալու, երկու ընկերությունները փաստացի միավորելու և դրա արդյունքում առավել շահավետ տնտեսական գործունեություն ծավալելու անձնական դրդումներից ելնելով՝ եղբոր, վերջինիս որդու և այլ անձանց միջոցով 2008-2015 թթ. ընթացքում մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող վերը նշված երկու ընկերությունների կառավարմանը և  «Ավազահատիկ» ՍՊ ընկերության ավազի հանքի շահագործումից ստացել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 230 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այնուհետև, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Հ. Ա.-ն վերոհիշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային տարբեր գործարքներ կատարելու եղանակներով դրան հաղորդել օրինական տեսք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն գործուն միջոցներ չի ձեռնարկել իր հետ փոխկապակցված անձի ընկերության կողմից սահմանված կարգի խախտմամբ ավազի ապօրինի արդյունահանումը կանխելու ուղղությամբ։  Մասնավորապես՝ 2014-2016 թթ. ընթացքում և դրանից հետո Հ. Ա.-ի հետ փոխկապակցված վերը նշված անձը հողօգտագործումը չի իրականացրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի կոորդինատներին համապատասխան, այլ գետավազի արդյունահանումն իրականացրել է նաև Արաքս գետի խառնարանային հատվածի անմիջապես հունից՝ դրա հատակը խորացնելով շուրջ երկու մետր: Նշված գործողությունների հետևանքով ընկերության կողմից ավազի լվացման արտադրամասի շրջակա տարածքում 5950մ2 մակերեսով առաջացել է հողի դեգրադացում, որի հետևանքով փոխվել և ցամաքել է Արաքս գետի՝ ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածում գտնվող շուրջ 6 կմ երկարությամբ հիմնական հունը՝ սահմանի մոտ առաջացնելով 307.82 հա մակերեսով կղզյակ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություներն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: