Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Ռուսաստանի հովանու ներքո մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ, ինչու՞ մեր ֆիզիկական գոյությունը հանուն արևմուտքի շահի և Թուրքիայի նկրտումների դրեցիք հարցականի տակ. Լևոն Ջավախյանի նամակը` Ալեն Սիմոնյանին

Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը  շարքային հայ քաղաքացուն օգուտ չտվեց։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում գրել է արձակագիր Լևոն Ջավախյանը:

Նամակն ամբողջությամբ` ստորև.

«Դու ասում ես, որ ռուսական ռուբլիով մարդկանց գնում են, որպեսզի Հայաստանը կրկին դառնա ռուսական ֆորպոստ։

Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը  շարքային հայ քաղաքացուն օգուտ չտվեց։ Այն օգտակար եղավ միայն և միայն ձեզ, ձեզ, պաշտոնաբաղձներիդ, աթոռապաշտներիդ, շահամոլներիդ, որպեսզի հայրենիքը դավելու համար ձեր գլխին ոչ ոք չունենաք, ձեր ձեռքը բռնող չլինի, թե երկրի սահմանները կրճատելիս,  ձեզ բարեկեցություն ստեղծելիս և թե ազգը գլխատելիս...  Արցախի կորուստը և հինգ հազար սերմնացու երեխաների զոհաբերությունը «հանուն ոչնչի»   հավիտյանս հավիտենից ձեր կոկորդում է մնալու, ձեր, ձեր, ձեր...

Արևմուտքի թելադրանքով դուք միայն և միայն մի հրաման եք կատարում` Հայաստանը դուրս քաշել Ռուսաստանի ազդեցության ոլորտից... Ռուսաստանը դուրս քշել Հարավային Կովկասից, ահա ձեր գերխնդիրը։ Իսկ այն իրականացնելու համար կա միայն և միայն մի ճանապարհ`  դառնալ Թուրքիայի կամակատարը։ Այդ իսկ պատճառով  Թուրքիայի թելադրանքով դուք պատրաստ եք զիջել այն ամենն ինչ ազգային է և հայկական` պատմական հիշողությունը, ինքնությունը, գենը,  կրոնը... Միայն թե պահպանվի ձեր աթոռն ու իշխանությունը, այն էլ մարդկային մի զանգվածի վրա, որն այնքան էլ հայ չի լինելու... 

Նայեք ձեր շուրջը, այն ինչ ստեղծվել ու կառուցվել է, արվել է Ռուսաստանի շնորհիվ։ Ռուսը դա արել է հանուն իր շահի` հարավային սահմանները ամրապնդելու համար։ Իսկ դուք քանդում եք այդ ցանկապատը, քանդում եք այն պատը, որ նաև Հայոց ինքնության պատն է...

Այո, ես Ռուսաստանի գուբեռնիան գերադասում եմ թուրքական վիալեթից։

Ես չեմ ցանկանում զրկվել իմ ինքնությունից, ազգային հենասյուններից, պատմական հիշողությունից, երբեմնի Հայոց փառքից և պատվից, որը ըստ Խորենացու եղել է վեհագույնը  հյուսիսային ազգերի մեջ։

Մեզ դեպի Թուրքիա ուղղորդում է Արևմուտքը` հանուն իր ստրատեգիական շահի և ընդդեմ Ռուսաստանի։

Ալեն Սիմոնյան, իմ կողմնորոշման վրա ոչ մի ռուսական օլիգարխ ազդեցություն չի ունեցել և իմ նմանները շատ են հատկապես ինտելեկտուալ շրջանակներում։ Հայոց մտածող խավը հասկանում է, թե հայ ժողովրդի գլխին դուք ինչ փորձանք եք բերում։ Ռուսաստանի հովանու ներքո մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ։ Ասացեք խնդրեմ, ինչու՞ ամեն ինչ խառնեցիք, ինչու՞ մեր ֆիզիկական գոյությունը հանուն արևմուտքի շահի և  Թուրքիայի նկրտումների դրեցիք հարցականի տակ...

Ալեն Սիմոնյան, իշխանության բաձունքից ստեր մի տարածեք, իմ ու մեր նմաններին անհնարին է փողով գնել, ի տարբերության ձեզ` մեր շահը աթոռի վրա չէ, և ոչ էլ գրպանում։ Ձեր արշինով մեզ չչափեք, մանավանդ , որ մենք ավելի բարոյական ենք և ավելի խելոք... Մեր շահը ազգային շահն է, իսկ
ազգային ոգին և պատկանելությունը անհնարին է գնել...

30.7.25թ.»: