Սրբազան Պայքարի կալանավորված համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Սրբազան Պայքարի կալանավորված համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, Armenia Sputnik-ին հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Արշակյանը։
«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Բողոքում է գլխապտույտներից, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական այս խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստա