Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա էլ փորձում է վերահսկել Եկեղեցին. Սասունյան

Ամեն անցնող օրվա հետ, երբ Հայաստանի քաղաքական և ռազմական իրավիճակը շարունակում է սրվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ակտիվորեն փորձում է վերահսկողություն հաստատել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նա կարծես չի գիտակցում, որ Եկեղեցու գործերին իր մշտական միջամտությամբ խախտում է  Սահմանադրությամբ հաստատված Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։

Ավելին, վերջին յոթ տարիների ընթացքում  Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ։ Նա 2020 թվականին Հայաստանը տարավ աղետալի պարտության Արցախյան պատերազմում, 2023 թվականին լքեց Արցախը, իսկ 2021 և 2022 թվականներին թույլ տվեց ադրբեջանական զորքերին գրավել Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, չնայած երկրի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությանը։ Իրավիճակն ավելի վատացնելով, ի պատասխան այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել ադրբեջանական զորքերը հայկական տարածքներից դուրս բերելու համար, նա անամոթաբար պատասխանում է՝ «Ոչինչ»։

Կեղծ ժողովրդավարության քողի տակ Փաշինյանը փաստացի դարձել է բռնակալ. նա մենաշնորհել է իշխանությունը՝ վերահսկելով կառավարության բոլոր ճյուղերը, պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում, նշանակելով հնազանդ նախագահի և հրամայելով դատավորներին ու անվտանգության ուժերին կատարել իր անօրինական պահանջները։

Իր քաղաքական և ռազմական անհաջողություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով՝ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ հարձակվեց Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Հաջորդ շաբաթների ընթացքում նա Ֆեյսբուքում տասնյակ զրպարտիչ գրառումներ կատարեց Եկեղեցու և հոգևորականների դեմ, հաճախ օգտագործելով լկտի բառապաշար՝ առանց փաստերի ներկայացման, ինչը զրպարտության վերաբերյալ Հայաստանի օրենքների խախտում է: Նա բազմիցս պահանջել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը կամ  հեռացումը: Միևնույն ժամանակ, Փաշինյանի կենակիցը՝ Աննա Հակոբյանը, հետևել է նրա օրինակին իր սեփական գռեհիկ գրառումներով՝ զրպարտելով բարձրաստիճան հոգևորականներին՝ նրանց անվանելով «երկրի գլխավոր մակապիղծներ» և «սև սքեմ հագնող այլասերված մոլագարներ»:

Վերջերս կայացած հանրային միջոցառման ընթացքում Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչու ինքն ու Աննան երբեք չեն ամուսնացել։ Նա հայտարարեց, որ վախենալով նախկին ղեկավարների կողմից ձերբակալման հնարավորությունից և մտահոգվելով, որ կառավարությունը կարող է առգրավել իր տունը, այն գրանցել է Աննայի անունով։ Սա ակնհայտորեն մանիպուլյացիա էր քննադատությունից խուսափելու նպատակով, քանի որ նա զգում էր, որ հասարակության մոտ կասկածներ են առաջացել իր ենթադրյալ բարեպաշտության մասին։ Խախտելով ամուսնության սրբությունը՝ նա իրավամբ այն մարդը չէ, որ քարոզի անարատություն։ Ինչպես նշվում է Աստվածաշնչում (Եբրայեցոց 13:4). «Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ, իսկ շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի»։ Բացի այդ, Հայաստանի ո՛չ ներկա, ո՛չ նախկին  կառավարությունները երբևէ չեն առգրավել ձերբակալված անձանց սեփականությունը, ներառյալ Փաշինյանի դեպքում։

Վերջերս Փաշինյանը հայտարարեց խորհրդի ստեղծման մասին՝ Նորին Սրբությանը հեռացնելու նպատակով: Նա նույնիսկ կոչ արեց ժողովրդին հավաքվել Էջմիածնում՝ ստիպելու Կաթողիկոսին հրաժարվել: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող հեռացումից հետո պատրաստվում է նշանակել տեղապահ (եկեղեցու ժամանակավոր ղեկավար) ամուսնացյալ քահանայի, ինչը բացահայտորեն հակասում է եկեղեցական կանոններին, որ պիտի փոխարինվի նոր Կաթողիկոսով, որը կընտրվի իր վերափոխած Եկեղեցու Կանոնագրքով։  Սա ոչ միայն բացահայտ խախտում է եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, այլ նաև Սահմանադրության լիակատար բզկտումն է։ Մարդ, որը աղետալի կերպով  ձախողվել է վարչապետի պաշտոնում, այժմ ցանկանում է հեռացնել ընտրված Կաթողիկոսին, վերաշարադրել Եկեղեցու Կանոնագիրքը, ամուսնացյալ քահանայի նշանակել որպես տեղապահ և հաստատել նոր Կաթողիկոսին։

Տարօրինակ կերպով, Փաշինյանը հայտարարում է, որ ստուգելու է ապագա Կաթողիկոսի թեկնածուների բարոյական անաղարտությունը՝ առանց պարզաբանելու, թե ինչպես է մտադիր իրականացնել այս անհնարին առաքելությունը։

Ահա ավելի լավ առաջարկ Փաշինյանի համար. ինչու ինքն իրեն չնշանակի որպես նոր Կաթողիկոս, որպեսզի կարողանա միաժամանակ վերահսկել թե՛ պետությունը, թե՛ Եկեղեցին։ Կամ էլ իր կենակից Աննա Հակոբյանին նշանակի Կաթողիկոս՝ Եկեղեցին «արդիականացնելու» համար։ Նա կարող է նույնիսկ սրբադասել նրան՝ ազատելով բարոյական ցանկացած ստուգումից։ Միակ կազմակերպչական խնդիրն այն է, որ «Սրբուհի» Աննան պետք է չեղարկի Պեկինում առաջիկա երկու տարիների ընթացքում չինական փիլիսոփայություն ուսանելու իր ծրագիրը։

Փաշինյանը մեծ ամբարտավանությամբ հայտարարեց, որ ինքը լիովին համապատասխանում է իր իսկ խորհուրդը ղեկավարելու պահանջներին, որը պետք է զբաղվի Կաթողիկոսի հեռացման գործընթացով։ Խորհրդի անդամները պետք է.

- լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մկրտված անդամ (չնայած պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը մկրտված է, թե ոչ)․

- հավատան Հիսուս Քրիստոսին․

- գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը․

- վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ Պահքը․

- ամեն օր աղոթող լինեն։

Նա նաև սահմանել է, որ խորհրդում ընդգրկված ցանկացած կուսակրոն հոգևորական պետք է պահպանած լինի իր կուսակրոնության ուխտը: Սակայն Փաշինյանը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչպես է ստուգելու այդ չափանիշներին համապատասխանությունը:

Չնայած անցյալ շաբաթ լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանի կողմից հրահրված ամբոխը պատրաստվում է հավաքվել Էջմիածնում՝ «ազատելու» Կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից, սակայն դա տեղի չունեցավ: Կամ այդ լուրերն էին կեղծ, կամ էլ Փաշինյանը հետաձգեց գործողությունը՝ տեսնելով, որ իր ընդդիմադիները հավաքվել են պաշտպանելու Կաթողիկոսին: Քանի որ Եկեղեցու կողմնակիցները զգալիորեն գերազանցում են Փաշինյանի հետևորդներին, երկու խմբերի միջև ցանկացած բախում կարող է վերածվել արյունահեղության Էջմիածնի սուրբ հողում:

ԱՄՆ Միջազգային  հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված վերջին հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության 58 տոկոսն աջակցում է Եկեղեցուն, ինչը 2024 թվականի ցուցանիշի համեմատ 10 տոկոսով ավելի է։ Միևնույն ժամանակ, հարցվածների 59 տոկոսը դժգոհ է վարչապետի աշխատանքից, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։

Փաշինյանի անօրինական և կործանարար ծրագիրը հաջողության չնչին հնարավորություն ունի։ Կաթողիկոսը, ամենայն հավանականությամբ, հրաժարական չի տա։ Փաշինյանի հնարավոր միակ տարբերակը կլինի՝ իր զինված անվտանգության ծառայողներին ուղարկել՝ կեղծ մեղադրանքներով Կաթողիկոսին ձերբակալելու համար։ Եթե Կաթողիկոսը ձերբակալվի, ապա նոր Կաթողիկոս չպետք է ընտրվի, որպեսզի Գարեգին Երկրորդը շարունակի  ղեկավարել Եկեղեցին իր բանտախցից։ Ինչպիսի՜ խայտառակություն աշխարհի առաջին քրիստոնյա ազգի համար...

Հուսանք, որ այս սարսափելի սցենարներից ոչ մեկը իրականություն չի դառնա։ Փաշինյանը ինքն է, որ պետք է հրաժարական տա։ Եթե նա մերժի, ապա անհրաժեշտ է անմիջապես հեռացնել նրան։ Հայերը չեն կարող սպասել մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Մինչ այդ, Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ, քանի որ Փաշինյանն այն քանդում է մաս առ մաս, օր առ օր։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի