Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Քանի դեռ ձայնագրությունն ի հայտ չի եկել, Փաշինյանի յուրաքանչյուր խոսքն արժանահավատության տեսանկյունից կարող ենք կասկածի տանի դնել. Րաֆֆի Ասլանյան

«Նախ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններն  իրավունքի տիրույթում չենք կարող տեղավորել, բայց Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել մեքենաների մեջ  գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը։

Նա նշեց, որ մտածում է՝ ոչ թե ոչնչացվել են ձայնագրությունները, այլ դիտավորյալ կերպով պահվում են. «Կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է»։

«Եթե լինեին ձայնագրությունները, մենք կտեսնեիք՝ ով հրահանգեց։  Պաշտպանն  անընդհատ ակնարկում է, որ  արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ։ Մարդուն գուցե ասել են՝ արագացրու։ Սա է ամբողջ խնդիրը։

Պաշտպանական  եզրափակիչ ելույթները, եթե մենք լսում ենք, տպավորությունն այն է, որ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել  շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, Արամ Նավասարդյանը պարտավոր է ցուցմունք տալ այդ մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։

Վերջին խոսքում նա ակնարկեց՝ արագությունն իր լիազորությունը չէ,  բայց երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել։ Սա է խնդիրը։ Մեր ասածը նաև դա է՝ շարասյան ղեկավար կազմի արարքի գնահատման իմաստով շատ կարևոր է մեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրությունը։ Այսինքն, այդ ձայնագրությունով մենք կտեսնենք, թե յուրաքանչյուրն ինչպիսի հրահանգ է տվել, ինչ գործողություն է կատարել։

Այսօր դատախազությունը մեկնաբանում է, որ շարասյան ղեկավար կազմին հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել օրենքի անորոշության պատճառով, որովհետև անձնական պատասխանատվությունը թեև կառավարության որոշմամբ դրված է նրանց վրա, բայց դրա իրագործման իրավական մեխանիզմները չկան։ Այդ բացն այսօր մեկնաբանվել է շարասյան ղեկավար կազմի օգտին։ Քննություն չի արվում այդ ձայնագրությունների շուրջ։

Ոստիկանությունից պատասխանել են, որ տեխնիկական խոտանի պատճառով իբև թե ձայնագրություն չի իրականացվել։

Եթե փորձենք Փաշինյանի խոսքի արժանահավատությունը գնահատել, ապա նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ձայնագրությունն ի հայտ գա։ Քանի ձայնագրությունն ի հայտ չի եկել, նրա յուրաքաչյուր խոսքը արժանահավատության տեսանկյունից կարող ենք կասկածի տանի դնել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Նա նշեց, որ տուժող կողմի կարծիքով առնվազն քրեական պատասխանատվության տիրույթ պետք է բերվեին նաև ավտաշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձինք՝ պետական պահպանության ծառայության պետի տեղակալը, ավտաշարասյան ղեկավարը՝  ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատարը։