Իրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
Հասարակություն

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։

Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքները բերեց հայորդիներին՝ գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։

«Խիստ կարևոր է երիտասարդներիդ մասնակցությունը նման վարժանքներին ու մրցույթներին, որոնք միջոց են զորանալու մարմնով և հետևողական աշխատանքով, տոկունությամբ ու ոգու ամրությամբ արձանագրելու ապագա հաղթանակներ։

Վարժանքներն ու մրցույթները միջոց են նաև զորանալու հոգով՝ Աստծուն ապավինած դիմակայելու բոլոր փորձություններին ու դժվարություններին և աննկուն ընթանալու դեպի հաղթություն։

Ուստի, պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները իրենց նշանակությամբ և առաքելությամբ ավելին են, քան սոսկ մարզական մրցույթներ»,- նշեց Հայոց Հայրապետը։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու խնդիրներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արցախյան պատերազմի հետևանքով հայրենի երկիրը տակավին դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են և խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները։

«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, և համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել և հիասթափություն ապրել։ Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի։

Նաև դուք առաքելություն ունեք ազգային միաբանությունն ամրապնդելու, Հայաստան-Սփյուռք կապերն անսասան պահպանելու և նորովի արդյունավորելու։ Այս հանձնառության բարեհաջող իրագործման համար առանձնակի կարևոր են ձեր հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց պետականության ամրապնդման կամքն ու վճռականությունը և դարերով նվիրագործված մեր արժեհամակարգի անխաթար պահպանումը։ Դուք ապագան եք մեր հայրենիքի ու ազգի և երաշխիքը հայոց հարատևության, համընդհանուր մեր իղձերի ու երազանքների իրականացման։

Ձեր այցը հայրենիք կարևոր քաջալերանք է հայրենաբնակ մեր ժողովրդի, ձեզ հասակակից ձեր քույրերի ու եղբայրների համար», – ասաց Հայոց Հովվապետը՝ հորդորելով երիտասարդ սկաուտներին իրենց հոգում մշտավառ պահել հայրենյաց սերը, ուժ առնել հարազատ հողից և բազմադարյա սրբություններից ու ներշնչվել մեր հայրերի հավատաշեն գործերից, հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, զորացնել իրենց սրտերում որդիական նվիրումն առ հայրենին, Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Իր խոսքում Նորին Սրբությունը պատգամեց ուխատվորներին նաև անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ և հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։

«Միշտ արիասիրտ կանգնեք ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների և նրա արդար դատի։ Հայաստանում ձեր մեկտեղումի այս նշանակալի և անմոռանալի օրերը թող դառնան առիթ ոգեշնչումի ու հանձնառության՝ ձեր գիտելիքներով ու շնորհներով բոլորանվեր օգտակար ծառայություն բերելու ազգային կյանքում և նորանոր հաջողություններ արձանագրելու՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի», – հորդորեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ իր գնահատանքը բերելով մարզախաղերի կազմակերպիչներին և բոլոր պատասխանատուներին իրենց նվիրյալ և ազգօգուտ ծառայության համար:

Վերջում Նորին Սրբությունը հայցեց Երկնավոր Տիրոջը, որպեսզի հայորդիները ապրեն առողջ ու երջանիկ, լինեն արժանավոր զավակները մեր հայրերի և իրագործեն նրանց նվիրական տեսիլքներն ու երազանքները։