Ադրբեջանական կողմը շարունակում է կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ
«Հակառակորդը կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ, հետևաբար, անվտանգությունից ելնելով բնակիչնեը հողագործական աշխատանքները չեն սկսել»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, ինչպես նաև բնակիչների գույքին:
Նրա խոսքով ՝ չնայած հակառակորդի սանձարձակ գործողություններին գյուղացիները խուճապի չեն մատնվում: