Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Եթե շտապ օգնությունը ՇՏԱՊ գար, կկարողանա՞ր փրկել տղայի կյանքը. Ժենյա Մայիլյանը 22–ամյա տղայի ջրահեղձության մասին

Այո, իսկապես 22 տարեկան մի երիտասարդ էր խեղդվում, որին ի վերջո հաջողվել էր ջրից հանել...

Այստեղ կարող էր լինել Վարդավառից մեր ուրախ նկարները և վիդեոները, բայց …

Վերջին երեք ամսվա մեջ երկրորդ անգամ եմ անդրադառնում Լոռու մարզում շտապ օգնությանը, եթե իհարկե կարելի է շտապ կամ օգնություն անվանել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը։

«Երեկ Հաղպատ բնակավայրի ներքևի հատվածում, Դսեվանք կոչվող հանգստավայրում նշում էինք Վարդավառը։ Մի պահ բոլորը սկսեցին վազել, գոռալ, որ մարդ է խեղդվում։

Այո, իսկապես 22 տարեկան մի երիտասարդ էր խեղդվում, որին ի վերջո հաջողվել էր ջրից հանել։ Նա այդ պահին անգիտակից վիճակում էր, բայց կենդանի էր։ Տղային ջրից հանելուց հետո զանգել ենք շտապ օգնություն։ Ահավոր քաոտիկ իրավիճակ էր, բայց հետաքրքիր է, որ այդ տարածքում գտնվող 100-ից ավել մարդիկ արագ ինքնակազմակերպվեցին ու մեծ ու փոքր փորձում էին օգնել և տղային և լացող ու ուշաթափվող մարդկանց ինչով կարող էին, մինչ կժամաներ շտապ օգնության մեքենան։

Զանգից մոտ 35 րոպե անց մոտեցել են ԱԻՆ-ի 4 աշխատակիցներ, որից մոտ 5 րոպե հետո մոտեցել են պարեկային ծառայության 4-5 մեքենա։ Հետո, զանգից միայն 50 րոպե անց, մոտեցել է շտապ օգնության մեքենան։ Մեքենայում էր բուժքույրը, որը խիստ հուզված էր, որ իրեն տնից հանել են իր ազատ օրը և վարորդը։ Նույնիսկ բժիշկ չկար։

Տեղում գտնվող բոլոր մարդիկ ահավոր լարված, հուզված, վախեցած, բարկացած ու այո, նաև աֆեկտի մեջ էին, քանի որ իրենց ձեռքի վրա մահանում էր 22-ամյա երիտասարդ, իսկ իրենք ուղղակի սպասում էին ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ։

Հոդվածում ստում են, որ Շտապ օգնության մեքենային հարվածել են մահացողի բարեկամները։ Հարվածողը ոչ մի բարեկամական կապ չի ունեցել նրա հետ, ավելին՝ այդ տղային առաջին անգամ էր տեսնում։ Գուցե վարորդը կամ բուժքույրը ոչ մի մեղք չունեն 50 րոպե անց հասնելու հարցում, բայց այդ պահին մահացող մարդուն փրկելու ազնիվ մղում ունեցող մարդը երկար վերլուծություններ չի անում, թե ով է մեղավորը։

Տեղանքը շատ բարդ էր ու անհարմար, հանգստացողները ԱԻՆ-ի տղաների հետ տղային բարձրացրին և տեղափոխեցին շտապ օգնության մեքենայի մեջ։

Մոտ 15 րոպե անց տեղեկացանք, որ տղան մահացել է ճանապարհին շտապ օգնության մեքենայի մեջ։

Իրականում հարցերը շատ-շատ են.

- Չգիտեմ, եթե շտապ օգնությունը ՇՏԱՊ գար, կկարողանար փրկել տղայի կյանքը, թե՝ ոչ։ Հուսամ այս հարցին դատաբժշկական փորձաքննությունը կպատասխանի։

- Արդյո՞ք Ալավերդի համայնքին հնարավոր չէր 5 պարեկի մեքենա տրամադրելու փոխարեն գոնե երկու-երեք շտապ օգնության բրիգադ տրամադրել։

- Եթե մենք այդքան ռեսուրս ունենք, որ Ալավերդի համայնքում կարողանում ենք թանկարժեք մի քանի մեքենաներով ոստիկաններ ունենալ, ապա ինչո՞ւ չենք վերանայում առողջապահության բյուջեն, ինչո՞ւ չենք կարողանում փոքր համայնքներում արժանապատիվ բժշկական ծառայություններ ապահովել։

- Արդյո՞ք մարզային բժշկական հաստատությունները ԱՆ ենթակայության տակ անցնելուց հետո քննարկվում է բժշկական ծառայությունների համաչափ հասանելիության հարցը։ Չգիտեմ։

Ցավակցում եմ երիտասարդի հարազատներին…», – գրել է նա։

Նշենք, որ հուլիսի 27–ին այս դեպքի մասին հայտնել է Oragir.News–ը, գրելով, որ շտապօգնության մեքենայի վրա հարձակվել են տղայի հարազատները։ Հուլիսի 28–ին լրատվամիջոցը տեղեկացրել է, որ մահացածը Ալավերդու բնակիչ Վաղինակ Սարոյանն է։ Նաև ականատեսներին հղում անելով գրել է, որ առվակը շատ բարակ էր խեղդվելու համար, հավանական է, որ տղան ցատկելու ժամանակ վնասվածք է ստացել։