Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը՝ ՔԿՀ–ից

Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։  Այս մասին նշել է երկու ամսով կալանավորված նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլաեթացումը։ Նաև ակնհայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի և Ռուսաստանի իրական դերակատարությունը՝ Արևմուտքի որոշ կառույցների համաձայնությամբ և հովանավորչությամբ։

Փաստաթղթի ստորագրման նախապայմաններից է նաև դեռևս գործող միակ կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին մանկապղծության, սրբապղծության ու բարեվարքության մեջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ նվաստացնելն ու հասարակության մոտ վարկաբեկելը։

Թշնամին չի ներում Արցախի էթնոզտման ու Բաքվի բանտերում հայ ռազմագերիների մասին Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի հայտնի ելույթը, և ազգադավի միջոցով փորձում է պատասխանել այդ ելույթին։ Եվ ամենօրյա ռեժիմով թշնամու առաջ կռացած Հայաստանի վարչապետ կոչվածն իրականացնում է թշնամու հրահանգը։

Այդ փաստաթղթում նախատեսվում է նաև հետևյալ ծրագրի իրականացումը․ մինչև 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները որոշ իմիտացիոն պատկերներ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացման և բարելավման մասին։ Այնուհետև դրան հետևելու է ժողովրդի էմոցիայն գողացող քարոզչական շքերթ՝ խաղաղության, երկրի անվտանգության, տնտեսության հետագա  զարգացման մասին խորախորհուրդ քաղաքագիտական վերլուծություններ։

Այս նենգ ու ազգադավ ծրագրի մարտավարական նպատակը հստակ է՝ հասարակության զգացմունքների վրա խաղալով՝ հիմքեր ստեղծել 2026թ․ ԱԺ ընտրություններում իշխանության վերարտադրման համար։ Իսկ եռակողմ մշակված այս ծրագիրն իրականացելուց հետո ընդամենը կես քայլ է մնում Հայաստանի վերջնական վիլաեթացմանը։

Հետևաբար, չպետք է թույլ տալ այս ծրագրի ուղեկցությամբ գնալ ԱԺ ընտրությունների։ Անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և ազգադավին հրաժարական պարտադրելու համար։

Հարգելի ընդդիմություն

Համոզված եմ, որ Հայաստանի սրընթաց հագագահավիժումը կանխելու միակ ճանապարհը մեկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելն է։ Նաև համոզված եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհն ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցությամբ համապետական հանրահավաքի նախապատրաստումն ու անցկացումն է։ Հանրահավաքը պետք է զերծ լինի ժողովրդին հիասթափեցնող ավելորդ դասախոսություններից և պետք է ունենա հստակ շեշտադրում՝ ինչպես պարտադրել այդ հրաժարականը և շարունակել մինչև ծրագրի ամբողջական իրականացումը։ Փաստարկված օրինակներով հասարակությանը հստակ բացատրել, որ բոլոր այս դժբախտությունների հիմքում գործող վարչապետի մի շարք հակասահմանադրական քայլերն են և թվարկել դրանցից մի քանիսը։ (Այս թեմային որոշ մանրամասնություներով անդրադարձել եմ նաև իմ ֆեյսբուքյան էջում՝ կալանավորվելուց ընդամենը մի քանի օր առաջ):

Անհրաժեշտ է նաև քաղաքական հիմնական դերակատարների մասնակցությամբ ձևավորել 6-8 ամիս տևողությամբ ժամանակավոր կառավարություն։ Այն պետք է ունենա գործնական ծրագիր՝ վերականգնելու վստահելի հարաբերություններ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցների, ալև միջազգային կռույցների ու դիվանագիտական ամբիոնների հետ։

Այդ ընթացքում պետք է կարողանալ նաև վստահելի քայլերով հնարավորինս չեզոքացնել մեր ներքին կյանքում առկա հատվածային անտագոնիզմն ու անհանդուրժողականությունը և նախատեսված ժամկետում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրություներ։

Կատեգորիկ չեմ այս մոտեցումներում, կարող են քննարկվել նաև այլ տարբերակներ։ Բայց հասարակության ուշադրությունը չպետք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարավորություն չունեցող տարբերակներով։

Իսկ երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը։

Քաղբանտարկյալ  Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ

28․07․2025թ․