Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ «Հետք»

Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները, գրում է «Հետքը»։

2025 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը նախնական հանրային քննարկում է հրավիրել Վայք համայնքում։ Այդ օրը լսում է լինելու Վայքի միանգամից երկու բնակավայրում՝ Ազատեկում և Զառիթափում:

Հանրային քննարկման հայտարարության մեջ չի նշվում, թե որ հանքային դաշտն է ուզում ուսումնասիրել «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն, միայն կոորդինատային ծայրակետերն են, որին կանդրադառնանք վերջում:

Նախ` ընկերության մասին. «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025թ. հուլիսի 16-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Հովհաննես Հարությունի Բեկմեզյանն է։ Նա «Հետքին» ասաց, որ ամեն ինչ դեռևս այնքան նախնական փուլում է, որ ոչ մի հստակ բան չի կարող ասել։

«Մասնագետներն ասում են, որ էնտեղ կարող է ինչ-որ մետաղներ լինեն, եթե դա հաստատվի, բախտներս բերի հասնենք դրան, էդ ժամանակ կկարողանամ ավելի շատ բան ասել։ Դեռ դիմել ենք համայնքին, որ թույլտվություն ստանանք։ Եթե թույլ տան, նոր ավելի կխորանանք»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։

Նա չկարողացավ հստակ նշել, թե որ գյուղի վարչական սահմաններում է կամ որ բնակավայրին է մոտ ուսումնասիրվելիք տարածքը, կամ որ հանքավայրն ու ինչ մետաղներ են որոնում։ Ասաց, որ ինքը գնացել, տարածքը տեսել է, սակայն քանի որ տեղացի չէ, չի կարողանում հստակ բնութագրել։

«Սարերի մեջ է, էդպես չեմ կարող ասել, ավելի լավ է գնանք, ցույց տամ, էսպես չեմ կարող բացատրել»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։

Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։

Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին իր գործունեության ոլորտը առևտուրն է, որը կապ ունի դրսի հետ։ Ներդրումների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց ծիծաղով, ասաց՝ դեռ բանը դրան չի հասել, երկար պրոցես է սպասվում, ուսումնասիրություններն անեն, հասկանան՝ ինչ մետաղներ կան, հետո այդ մասին կմտածեն։

Վայք համայնքի Ազատեկ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Սահակյանը տեղյակ չէր, թե կոնկրետ որ տարածքներում ուսումնասիրության համար են դիմել։ Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը ճշտելուց հետո ասաց, որ այս ուսումնասիրությունը նույն՝ Ազատեկի հանքավայրում են ուզում իրականացնել։

Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս՝ հուլիսի 3-ին Վայք համայնքը մերժել էր Ազատեկում ուսումնասիրություններ կատարելու մեկ այլ ընկերության՝ «Վայք Գոլդ Ռեսորսիզ» ՍՊԸ-ի հայտը։ Եվ դրանից ընդամենը երկու շաբաթ անց նոր ընկերություն է ստեղծվել՝ նույն հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

Հովհաննես Բեկմեզյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում և նրա լուսանկարը հավանողներից են նաև Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման իրավունք ունեցող «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի (նախկին՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն) բաժնեմասում մասնակցություն ունեցող Լուսինե Միքայելյանն ու ամուսինը՝ նույն ընկերության տնօրեն Կարո Միքայելյանը։

Հիշեցնենք՝ Ազատեկի և Սոֆի-բինայի հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքն ի սկզբանե ստացել էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը։

Այժմ՝ ուսումնասիրվելիք տարածքի կոորդինատների մասին. նախ` դրանց մի մասը համընկնում է նախկինում Ազատեկի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Վայքգոլդ» ՍՊԸ-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացրած նախագծում առկա կոորդինատների հետ:՛