Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի տարածել է մամուլի հաղորդագրությունը՝ իր անձի նկատմամբ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ.

«ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն կոծկում են ՀՀ ԱԺ պատգամավորից գողությունը

Հարգելի հետևորդներ, հայրենակիցներ, նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, սակայն իշխանական անօրինականությունների մասին հաճախ լռող ու միջազգային հաթակներում փաշինյանական իշխանության ստաբանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ։

Պարտադրված հանրային մամուլի հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում  արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած։ Ինչպես հայտնի է հանրությանը, 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել իմ սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուս՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։ Քննչական խմբի քննիչը պահանջել է հանձնել նաև իմ անձնական օգտագործման բջջային հեռախոսը։ Ես առարկել եմ՝ նշելով, որ օգտվում եմ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքից և քննիչի կողմից ներկայացված բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշման մեջ այդ մասին որևէ կետ առկա չէ, ուստի և իրավունք չունի առգրավել իմ աշխատանքային՝ պատգամավորական գործունեության համար ծառայող հեռախոսը։ Խուզարկության ավարտին, ստանալով հեռախոսազանգ ինձ համար անհայտ անձից (ազգանունը՝ Այվազյան), քննիչն առաջարկել է պատշգամբում առանձին զրուցել։ Այնուհետև, խիստ անակնկալ, քննիչը և մի քանի այլ ծառայողներ բռնությամբ հեռախոսս հափշտակել են, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու:

Հավելեմ, որ մեր բնակարան ներխուժումը, խուզարկությունը, որդուս և նրա հետ ևս հինգ անձի եռօրյա ձերբակալությունը նույնպես անհիմն էր, քանի որ, որևէ անօրինական իր, արարք չհայտնաբերվելով, նրանք ազատ արձակվեցին: 

Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝

  • Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
     
  • Հեռախոսս ապօրինաբար բռնագրավելը հակասում է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի «պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերությունների» դրույթը, և իբրև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ իմ լիարժեք գործունեության հնարավորությունները։
     
  • ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետեւանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում՝ հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել Facebook եւ Instagram սոցիալական հարթակների անձնական էջերս։

Միաժամանակ, բջջային հեռախոսում եմ պահում եմ աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականություններիս և լիազորություններիս պատշաճ կատարումը։

ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին դիմումներում  պահանջել եմ հանձնարարել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ինձ պատկանող և ապօրինի, առանց համապատասխան քրեադատավական ընթացակարգի կիրառման առգրավված բջջային հեռախոսս վերադարձնելու և նկարագրված անօրինական գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու նպատակով։

Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը եւս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը: Ստացվում է 19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը:

Երբ անօրինական, առանց մազաչափ հիմքի այս օրերին բանտարկված են Բագրատ և Միքայել Սրբազանները, ընկերներս՝ Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, իմ երիտասարդ ընկերներ Անդրանիկը, Հրայր սարկավագը, Լիդիան, բազում ազնիվ քաղաքացիներ, ինչի՞ մասին կարելի է խոսել։

Նիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում, մինչեւ մի օր պատասխանատվության պատի առաջ փորձեն չքմեղանալ, թե աշխատավարձ էին ստանում, տուն էին պահում։ Այդժամ ուշ է լինելու»։