Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Բաքվում
Ադրբեջանի Արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջևը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մոտ ապագայում սպասվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել Բաքվում։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Նրա խոսքերով, եռակողմ հանդիպման համաձայնություն կա, սակայն այժմ հարմարեցվում է հանդիպման օրը։
Հիքմեթ Հաջևի տեղեկացրել է նաև, որ տեղի են ունենալու ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմանի հանդիպումներ։ Հիմնական թեման է լինելու Ադրբեջանի տարածքը որպես տրանզիտ օգտագործելը։