Բա հեղուկ գազն ի՞նչ եղավ... 200 դրամ գինը բարձրացավ. քաղաքացու հարցը՝ Պապոյանին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյոնը ֆեյսբուքյան իրէջում գրել էր, որ նախորդող օրվա ընթացքում ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար:
Նրան արձագանքելով՝ օգտատերերից Զորո Սողոմոնյանը հարց է ուղղել կապված հեղուկ գազի գնի թանկացման հետ:
«Իսկ հեղուկ գազը ինչ՞ եղավ։ Ասում էիք արդեն մտնում են ՀՀ, բայց գազի գինը ավելի բարձրացավ՝ 200 դրամ»,- գրել է նա:
Ի պատասխան քաղաքացու, նախարար Պապոյանը գրելէ, թե՝ այդ հարցը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։
«Այդ հարցով ձեր դիմումը վերահասցեագրված է պատկան մարմնին»,- գրել է նախարարը:
Քաղաքացին էլ իրհերթին նշելէ. «Հարցը էնա , որ մինչև պատկան մարմինները շարժվում են, մոնոպոլներն արդեն հասցնում են մի քանի միլիարդ գերշահույթ ստանալ: ՀՀ-ում էլ մրցակցություն չկա։ Կա երեք մոնոպոլ , որոնք իրար բերան .... Են , Մաքս , Ֆլեշ , Սի Փի Էս, նրանք են որոշում գինը ու պահում։ Մնացածը վտակներ են: Արդեն մոտ 15 օր ա, որ գրել եք թե՝ գազը մտել ա ՀՀ, բայց գնալով ավելի թանկացավ։ Ստեղից պարզա դառնում որ էտ հանձնաժողովը տեղից չի շարժվում, չի էլ կարա շարժվի, քանի որ տվյալ մոնոպոլների վրա չի կարա ազդի»:
Այս անգամ Պապոյանը զերծ է մնացել արձագանքելուց: