Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կապերին։ «Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»,-ասել է նա։

Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, քանի որ դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է։ Այս մասին գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հավելելով. ««Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կհարվածի Իրանի տարածքային ամբողջականությանը՝ Իրանական Ադրբեջանը կարող է անջատվել Իրանից և միանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բացի այդ, Իրանն այդ միջանցքն ընկալում է որպես Իրանը Կովկասից, Հայաստանից կտրելու հակաիրանական նախագիծ։ Իրանի համար կարևոր է ունենալ ուղիղ կապ Հայաստանի հետ և Հյուսիս-Հարավ միջանցքով՝ ՀՀ-ով ելք ունենալ դեպի Վրաստան ու Սև ծովի նավահանգիստներ: Իրանի մեսիջը հստակ էր՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները՝ Թուրքիա-Ադրբեջան-Փաշինյան եռյակը պատրաստ են կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» հակառուսական և հակաիրանական նախագիծը»։

Ըստ հեղինակների, Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության, փողի և 2026 թվականին ամեն գնով վերարտադրվելու, պատրաստ են Հայաստանը դարձնել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության համար։

«Եթե Փաշինյանն ու քպական կլանը մնան իշխանության և, ուժայինների վրա հենվելով, կեղծիքներով և ընդդիմադիրներին բանտերը նետելով, 2026 թվականին կարողանան վերարտադրվել, ապա դա հանգեցնելու է հայոց պետականության կորստին ու Հայկական հարցի փակմանը, ինչի մասին երազում են Անկարան և Բաքուն։ ՀՀ-ում ազգային ու պետականամետ ուժերը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պետք է հասնեն իշխանափոխության. դա արդեն ներքաղաքական հարց չէ, այլ պետության ու հայրենիքի փրկության օրակարգային թիվ մեկ հարց»,-գրում է ալիքն ու հավելում, որ սեփական կամքով թուրքական լոբբին ՀՀ-ում իշխանություն չի զիջելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում